top of page

 

ՋԵՅ ՔԵՅ ԷՅ ԱՐՄԵՆԻԱ

ՇՈՏՈԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

Ավանդական Շոտոկան Կարատե-դո

Ավանդական Շոտոկան Կարատե-դոյի մասին | About Traditional Shotokan Karate-do

JKA (Japan Karate Association) կազմակերպություն, որի անվան տակ Ճապոնիայի արդարադատության նախարարությունում գրանցվել է Գիչին Ֆունակոշիի կողմից ստեղծված Ավանդական կարատեի Սյոտոկան ոճը: Սյոտոկան (Շոտոկան) [shoto+kan] կարատե-դո. ճապոնական կարատեի հիմնական ոճերից մեկը, որը ստեղծել է մարտական արվեստների մեծագույն վարպետներից մեկը՝ Գիչին Ֆունակոշին (1868–1957), XX-րդ դարի 30-ական թվականների կեսերին, օկինավյան Սյորին-րյու ուղղության սկզբունքների հիման վրա: «Սյոտոկան» ճապոներեն նշանակում է «Սյոտոյի տուն» և այդ անվան տակ գոյություն ունի 1936 թվականից: Սյոտոկան կարատեն ամենամասսայական ոճն է ոչ միայն Ճապոնիայում, այլև ամբողջ աշխարհում և դասվում է չորս խոշոր ոճերի շարքին՝ Գոձյու-րյուի, Սիտո-րյուի և Վադո-րյուի հետ միասին:

   1935թ. Ֆունակոսիի մտերիմներն ու աջակիցները հավաքել էին զգալի միջոցներ Ճապոնիայում Կարատեի առաջին դոձյոյի (դպրոցի) շինարարության համար: Ֆունակոսիի կողմից նախագծված դոձյոն կառուցվել է Զոսիգայում (Տոկիո) 1936 թ.: Դպրոցին տրվել է «Սյոտո-կան» անվանումը: Ըստ Սիգերու Էգամիի կառույցը ավերվեց Տոկիոյի վրա ամերիկյան օդային նավատորմի հարձակումներից մեկի ժամանակ: Ի նշան վարպետի հանդեպ երախտագիտության՝ մուտքի դռան վրա տեղադրվեց ցուցատախտակ «շո», «տո» և «կան» հիերոգլիֆներով: «Սյոտո» բառը Ֆունակոսիի գրական կեղծանունն է, որը դեռ պատանեկության ժամանակ ընդունել է վարպետը նրբագեղ բանահյուսության երկրպագուն: Սյոտո հիերոգլիֆը բառացի նշանակում է «սոճիներ և ալիքներ», «կան»՝ «տուն»: Բացատրելով իր կեղծանվան ծագումը՝ Ֆունակոսին իր հուշերում՝ «Սյոտոյի գիշերային զրույցները» («Սյոտո յովա»), պատմում է, թե ինչպես իր աշակերտական տարիներին սիրում էր Սյուրի քաղաքի մարդկային իրարանցումից առանձնանալ փոքր կղզու վրա, որտեղ աճում էին հզոր ծեր սոճիներ: Լսելով քամու աղմուկը սոճիներում եւ հայելով ափակոծության ալիքները՝ նա մտորում էր մարդու, բնության, աշխարհի արարման մասին՝ հղանալով համաշխարհային մարդասիրական կարատեի ստեղծման գաղափարը: Նրա ցանկությունները մեծ մասամբ պետք է իրականանային:

 

Շոտոկան դպրոցի խորհրդանիշ վագրը | The symbol of Shotokan school: tiger

Սյոտոկան դպրոցի խորհրդանիշ Վագրի ծագումը.

Վագրը նկարել է ճապոնացի հայտնի նկարիչ Հոան Կոսուգին վարպետ Գիչին Ֆունակոսիի պատվին, ով ուժ և խիզախություն խորհրդանշող այս նկարը զետեղել է իր առաջին գրքի կազմի վրա: Շրջանի եզրերի անհավասարությունը ցույց է տալիս, որ պատկերը նկարված է եղել վրձնի մի հարվածով: Վագրի պոչի մոտ գտնվող հիերոգլիֆները նշում են նկարչի անունը:

Ավանդական Շոտոկան կարատեն օժտում է գնահատելու, հարգելու և տիրապետելու ունակությամբ այնպիսի լավագույն մարդկային արժեքների, ինչպիսիք են ազնվությունը, բարեկրթությունը, առողջ դատողությունը, ինքնավստահությունը, համեստությունը, աշխատասիրությունը, պարտքի ու պատասխանատվության զգացումը, քաղաքացիական արիությունը:

     Ավանդական Շոտոկան կարատեն թույլ է տալիս մարդուն կողմնորոշվել կյանքում և ճիշտ որոշել իր անելիքը, իր ճշմարիտ ապրելաձևը: Նա մշտապես ձգտում է իր անձը, իր կյանքը ավելի լավացնել, հասնել ավելի բարձր մակարդակի, կարողանում է իրեն նայել կողքից տեսնելու և շտկելու համար իր թերությունները, կարողանում է ճիշտ ընտրել նպատակին հասնելու միջոցներն ու ուղիները:

     Ճշմարիտ կարատեիստն ուժեղ է, նա չի կռվում, նա պայքարում է ու հաղթում:

   Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է և դրանով է այն արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր և ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը, նրան առողջ, գեղեցիկ, ուժեղ, կիրթ, բարոյապես բարձր, ազատ կամքի և ոգու տեր ու իսկական մարդկային արժեքների համար պայքարելու պատրաստ դարձնելը:

         Իսկական կարատեիստը միշտ սովորում է ու մարզվում. սա հենց կյանքի հրամայականն է:

        Մեր նշանաբանն է առողջ մարմին, առողջ հոգի, առողջ միտք:

     ՋԵՅ  ՔԵՅ  ԵՅ  ԱՐՄԵՆԻԱ  ՇՈՏՈԿԱՆ  կարատեի ֆեդերացիայի  դարբնոցում սովորել և կրթվել են բազմաթիվ երիտասարդներ, որոնք հասնել են բարձր աստիճանների՝ ընդհուպ IV դան. Սևակ  Հակոբյան, Մկրտիչ Հախվերդյան, Սահակ Ազատյան, Տիգրան Կարապետյան, Արթուր Բայրամյան, Արտյոմ Վանեսյան, Տիգրան Հարությունյան, Հենրիխ Մկրտչյան  և այլն:

ՋԵՅ ՔԵՅ ԷՅ ԱՐՄԵՆԻԱ ՇՈՏՈԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆ հանդիսանում է Ճապոնիայի JKA-ի լիիրավ անդամ և մասնակցում է կազմակերպվող բոլոր միջոցառումներին: Ֆեդերացիայի անդամները 2017թ. ընթացքում եղել և մասնակցել են JKA-ի աշխարհի (Իռլանդիա) ու JKA-ի Եվրոպայի (Հոլանդիա) առաջնություններին, ինչպես նաև Ռուսաստանի JKA-ի բաց մրցաշարին:

Ավանդական Շոտոկան կարատե-դո պարապող երեխան կամ պատանին իր հետագա կյանքի համար արդեն ունի ապահովվածության երաշխիք ինչպես առողջ, գեղեցիկ, պաշտպանված մարմին ունենալու, այնպես էլ դաստիարակված, բազմակողմանի զարգացած, ուժեղ, համարձակ ու շրջահայաց մարդ լինելու:

bottom of page